|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության շարքերը լքած Մերալ Աքշեները նոր կուսակցություն է հիմնում։
Ըստ Sozcu-ի՝ նորաստեղծ կուսակցության անվանումը և կարգախոսն արդեն հայտնի են։ Կուսակցության անունն է «Լավ կուսակցություն», իսկ որպես կարգախոս ընտրվել է «Թուրքիան լավ է լինելու» արտահայտությունը:
Հոկտեմբերի 25-ին Աքշեները հայտ է ներկայացնելու Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, որն ընդունվելու դեպքում Անկարայում կկայանա միջոցառում՝ կուսակցության նպատակն ու ծրագրերը ներկայացնելու համար։