Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք ունենալու ենք դարձյալ գների աճ, և սրանից հատկապես միջին և աղքատ խավն է տուժելու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը մամուլի ասուլիսում։
Պատճառը, ըստ նրա, այն է, որ մենք մեր «սև օրվա» գումարը մսխեցինք 2-3 ամսում, երբ որ այդ գումարի կարիքը ունենք հենց հիմա։
Մսխեցինք, որովհետև գործող կառավարությունը կարծում էր, որ կորոնավիրուսի հետևանքները 2 ամիս են տևելու և նրանց ծրագրերը 2 ամսվա էին։
«Նրանք նպաստների ձևով մեծ քանակությամբ գումարներ բաշխեցին, շատ առատ խոստումներ տվեցին, պոպուլիստական հայտարարություններ եղան կոմունալների մասով, տարբեր ուղղություններով։ Սա սխալ ֆինանսական քաղաքականության օրինակ է»,-ասաց Սուրեն Պարսյանը։
Մինչդեռ մեզ վարկ տվող երկրներն ու կազմակերպությունները մեր առջև բազմաթիվ նոր պայմաններ են դնում։ Դրանցից մեկը առողջապահության, կրթության լրացուցիչ հարկումն է․ նրանք պահանջում են, որ Հայաստանը այդ ոլորտները ևս հարկի, որի արդյունքում պետբյուջե լրացուցիչ 100 մլն դոլար գումար կմտնի։
«Կառավարությունը սոցիալապես խոցելի խմբերից հավաքում է այդ գումարը, դրա մի մասը հնարավոր է վերադարձնեն այդ խմբերին․ սա մեծ էֆեկտ չի կարողանալու ապահովել և մեծապես տուժելու է մեր հասարակությունը»,-վստահեցրեց տնտեսագետը։
Նա նկատեց, որ կորոնավիրուսը մեծ ազդեցություն է թողել բոլոր երկրների վրա և Հայաստանը անմասն չի մնացել այդ բացասական հետևանքներից։ Մեծ վնաս են կրել ծառայությունների, առևտրի ոլորտները, որովհետև լոկդաունն ամբողջ տնտեսությունը անջատեց։ Դրա հետևանքով ունեցանք կորուստ նաև առաջարկի տեսանկյունից՝ արտադրությունը կանգնեց։ Եվ նաև մարդկանց խնայողությունների ու եկամուտների նվազում ունեցանք։
Սա, Սուրեն Պարսյանի համոզմամբ, երկարաժամկետ խնդիրներ է ստեղծել մեր տնտեսության համար։
Մանրամասն՝ տեսանյութում․