|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի խոսքով, կառավարությունը ամբողջությամբ ձախողել է սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ եվրաբոնդերի թողարկման միջոցով պարտք է վերցնում, որ ընթացիկ ծախսերը հոգա, աշխատավարձ ու թոշակ վճարի։ Ինչ վերաբերում է արտագաղթի խնդրին, այն տվյալ պահին, ըստ տնտեսագետի, անգամ ձեռնտու է օրվա իշխանությանը, որը հույս ունի այդ կերպ ոչ միայն ազատվել այդ մարդկանց պահելու բեռից, այլեւ ակնկալում է, որ նրանք Հայաստան փող են ուղարկելու։
«Հանգամանքը, որ կառավարության նիստին մեծ շուքով հայտարարեցին, թե սահմանը բացվում է, կարող եք գնալ, դրա վկայությունն է», - «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման ընթացքում ասել է Պարսյանը` հավելելով, որ դա սոցիալական պետությանը բնորոշող քաղաքականություն չէ։
Մանրամասները՝ տեսանյութում: