կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-13 10:33
Հասարակություն

«Խաչիկ Պապիկեան» հիմնադրամի հանձնախումբը քննարկել է նոր ուսումնասիրությունների հրատարակման հարցը

«Խաչիկ Պապիկեան» հիմնադրամի հանձնախումբը քննարկել է նոր ուսումնասիրությունների հրատարակման հարցը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Խաչիկ Պապիկեան» հիմնադրամի հանձնախումբը հերթական նիստն է անցկացրել 2021-ի հունվարի 11-ին Անթիլիասի Մայրավանքում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի եւ ատենապետությամբ Երվանդ Փամբուքյանի։ Ներկա են եղել հանձնախմբի անդամներ՝ պրոֆ. Աշոտ Մելքոնյանը, Շահան Գանտահարյանը եւ Խաչիկ Տետեյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջից:

Նիստի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ անցյալ տարի լույս տեսած հրատարակությունների մասին, այնուհետև քննարկվել է անգլերեն, արաբերեն եւ հայերեն լեզուներով՝ պատմաքաղաքական բնույթի եւ հանձնախմբին ներկայացված տարբեր աշխատությունները հրատարակելու նպատակահարմարությունը։

Նկատի ունենալով, որ Վեհափառ Հայրապետը 2021-ը հռչակել է «Արցախի Տարի», հանձնախումբը կոչ է ուղղում Հայաստանի եւ Սփյուռքի գիտական շրջանակներին՝ ներկայացնել Արցախին վերաբերող պատմաքաղաքական եւ իրավագիտական աշխատություններ։

Նշենք, որ մոտ օրերս հրատարակության է հանձնվելու Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Անթիլիասի Մայրավանքում կայացած գիտաժողովում ներկայացված զեկուցումների ժողովածուն։