Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի (ներառյալ՝ ԱԽ քարտուղարի) աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը (մեկ թվով)՝ 17.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը, նաև՝ որքա՞ն է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցների թիվն այս պահին:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատողներին հիշյալ ժամանակահատվածում վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 98.593.547 ՀՀ դրամ (ավելի քան $ 205.000), որը ամսական կազմում է ավելի քան $ 9.500:
Հիմնարկի աշխատողների թվաքանակը 37 է: Այսինքն՝ ԱԽ յուրաքանչյուր աշխատակից ամսական միջինացված թվով ստացել է ավելի քան $ 250 պարգևավճար:
Տարօրինակ է, որ ուումնառությունից հետո ընդամենը երկու կազմակերպության (ըստ կենսագրականի՝ «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում՝ 1,5 տարի, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ 3 տարի) միջին օղակներում աշխատակցած և հանրագումարում ընդամենը 4,5 տարվա աշխատանքային փորձառությամբ Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղար եղած շրջանում «որոշել էր գրքի տեսքով վերապատմել հեղափոխության իր փորձառությունը»՝ 1.5 տարվա ընթացքում հիմնական ազատ ժամանակը տրամադրելով գրքի աշխատանքներին:
ԱԽ քարտուղարը հույս էր հայտնել, որ «Հեղափոխության երկու ամյակին» կկարողանա արդեն ամբողջությամբ պատրաստի գիրքը հանձնել մեր դատին:
Ցանկալի կլիներ, որ այդ նույն իրադարձության ամյակին ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը հանրությանը բացատրեր, թե ի՞նչ նվաճումների համար է պարգևատրվում իր հիմնարկն ամսական $ 9.500-ով, որի առյուծի բաժինը, համոզված ենք, ստանում են ոչ շարքային աշխատակիցները:
Վ. Սարգսյան