Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ս.թ. հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում ՝ՀՀ ՎՊ 2012 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում բազմաթիվ հարցադրումներ են հնչել ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ« պետական հիմնարկի վերաբերյալ: Իրականության չհամապատասխանող բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին նաև մամուլում ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից:
Այդ կապակցությամբ ՀՀ Վերահսկիչ պալատը անհրաժեշտ է համարում հանդես գալ հետևյալ հայտարարությամբ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ՀԿԳ վարչությունում ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առիթով, հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քր օրենսգրքի 308 –րդ հոդվածի երկրորդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Ելնելով վերը նշվածից` ՀՀ ՎՊ-ն մինչև քրեական գործի ավարտը ձեռնպահ կմնա բոլոր տիպի հրապարակային մեկնաբանություններից:
ՀՀ ՎՊ լրատվական ծառայություն