|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Վաղը առավոտյան 08.00-ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա։
Միացիր ինձ և միասին կանխենք մեր հայրենիքի կործանումը:
Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հոտո։
Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։
Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:
Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ և գալ օդանավակայան։
Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է։
#առանց_նիկոլ_Հայաստան»: