Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը սկսել են քանդել, և ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը պայքար է սկսել դրա դեմ: Թարխանյանը բողոքի երթ էր կազմակերպել դեպի ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատուն և նամակով դիմել Արգենտինայի Հանրապետության գլխավոր դատախազ Ֆեդերիկո Դելգադոյին, որպեսզի օգնի խնդրին լուծում տալ և սաստել իր քաղաքացուն` Էդուարդո Էռնեկյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում Թարխանյանը նշեց, որ չնայած իրենց բողոքը դեռևս ոչ մի արձագանք չի ստացել, սակայն, իրենք շարունակելու են պայքարը: «Պետք է բոլորս պահանջնեք, որպեսզի պետական հանձնաժողով ձևավորվի, որ տեղում արձանագրեն, թե ինչ է տեղի ունենում, իսկ դրան պետք է հաջորդի ԱԺ-ի հետ համատեղ աշխատանքը և միասին հետ պահանջենք «Զվարթնոց» օդանավակայանը՝ Էռնեկյանից: Ի դեպ, մեր բողոքի ակցիայից հետո օդանավակայանի քանդման աշխատանքները դադարեցվել էին, բայց հիմա նորից վերսկսվել են դրանք»,-ասաց Թարխանյանը: Նա նշեց, որ երբ 1915-ին օսմանները որոշեցին ամբողջ հայությանը կոտորել, մենք կարողացանք մեր գրքերը, մշակույթը և ազգը փրկել. «Նույնիսկ Մատենադարան կառուցեցինք»: Այս դեպքում էլ, Թարխանյանի հավաստմամբ, հայ ժողովուրդն այդքան ուժ և հնարավորություն ունի, որ պահի և պահպանի իր մշակութային արժեքները.«Մենք կարող ենք մեր պատմական արժեքներին տեր կանգնել, ավելին` պետք է փոխհատուցում էլ պահանջենք Էռնեկյանից: Մեր պայքարը երկարատև բնույթ է կրելու և ոչ մի դեպքում կամ ոչ մի պայմանով էլ մենք հետ չենք կանգնելու մեր որոշումից»: