|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եղանակային վատ պայմանները իրենց բնականոն ընթացքից չեն շեղել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքները. Yerkir.am-ին այսօր ասաց «Զվարթնոց» օդանավակայանը շահագործող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը բնականոն ընթացքով կարողանում է սպասարկել թե' Հայաստանից, թե' դեպի Հայաստան կատարվող բոլոր չվերթերը:
«Ձյան տեղալուն զուգընթաց` թռիչքուղիներն ու ղեկուղիները անընդհատ մաքրվել են: Որեւէ չվերթ չի հետաձգվել կամ, առավել եւս, չեղյալ չի հայտարարվել` եղանակային պայմաններից ելնելով»,- ասաց Գեւորգ Աբրահամյանը: