կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-16 20:56
Տնտեսական

Բացվեց "Զվարթնոց" օդանավակայանի նոր տերմինալը (լուսանկարներ)

Բացվեց "Զվարթնոց" օդանավակայանի նոր տերմինալը (լուսանկարներ)

Երեւանում այսօր բացվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը։

Արարողությանը, որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին, մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, օդանավակայանի սեփականատեր, արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանը, հավատարմագրված երկրների դեսպաններ, բարձրաստիճան անձինք։ 

Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության ապարատի ղեկավար Սահակ Հակոբյանը հայտնել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 70 մլն դոլար է։ «Ժամանողների համար նոր տերմինալը շահագործման է հանձնվել 2006-2007 թվականներին։ Այժմ ընթանում է ամենաժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ տերմինալի շինարարությունը։ Ցանկացողների համար նախատեսվում է ավտոռեգիստրացիայի հնարավորությունը»,- ասել է Հակոբյանը։

Նոր տերմինալում կավելացվի ուղեւորների գրանցման համար նախատեսված սեղաններ քանակը՝ 21-ից հասցվելով 42-ի, մեկ ուղեւորափոխադրիչի փոխարեն կգործեն երկուսը։

Նոր տերմինալի շինարարությունն իրականացվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններե ընկերության», Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD), Զարգացման ասիական բանկի եւ Ներդրումների ու զարգացման գերմանական կորպորացիայի (DEG) միջեւ վարկային համաձայնագրի շրջանակներում։