Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ կապված գերիների թվի մասին տվյալների հրապարակման և իր հնարավոր հրաժարականի հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Պատարագից հետո լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գաղտնիություն է պարունակում Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը, որ չի հրապարակվում։ Դատախազն ասաց, որ այսօր այդ կարգի հարցերի պատասխանելու համար հարմար օր չէ։
Լրագրողները նաև ասացին, որ շատ քաղաքացիներ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը և հարցրին՝ արդյո՞ք ինքը մտադիր է հրաժարվել պաշտոնից։ Դատախազն այս հարցին ևս չպատասխանեց։
Արթուր Դավթյանը միայն շնորհավորեց Քրիստոսի ծննդյան տոնի առիթով և մաղթեց ամեն օր աղոթել, որպեսզի Աստծո փրկության շնորհը իջնի մեր ժողովրդի վրա։
Մանրամասն՝ տեսանյութում․