Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը համարում է, որ հասարակությունը վիճակագրական ծառայությունը պետք է ընկալի որպես կոնկրետ քաղաքականությամբ կողմնորոշված պետական այլ մարմիններից արմատապես տարբերվող պետական կառուցվածք: Նման կարծիք նա հայտնեց խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ ինքը չպատասխանեց պատգամավորների հարցերին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր, որ հնարավորություն ընձեռված չէ գնաճի մեղմացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հարցեր ուղղել ԱՎԾ պետին:
«Հասարակությունը պետք է վիճակագրական ծառայությունն ընկալի որպես կոնկրետ քաղաքականության կողմնորոշված պետական այլ մարմիններից արմատապես տարբերվող պետական կառուցվածք և վիճակագրական ծառայությանը չներքաշի քաղաքական վարչական ու այլ շահերի կոնֆլիկտներում, իսկ քննարկվող հարցը վերաբերում էր գների աճի պատճառներին: ԱՎԾ-ն զբաղվում է միայն փաստագրմամբ»,- ասաց Մնացականյանը:
Նա նշեց, որ ԱՎԾ-ն պարտավոր է առաջնորդվել միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ստանդարտներով և դրանցից բխող մեթոդաբանությամբ: