Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքից դուրս գալու ժամանակ հանդիպման պայմանավորվածություն էր ձեռք բերում ինչ-որ քաղաքացիների հետ: Yerkir.am-ի հարցին՝ ե՞րբ է հանդիպելու տավուշցիների հետ, որոնց Տավուշ կատարած այցի ժամանակ խոստացել էր 10 օրից կրկին հանդիպել:
Փաշինյանն անպատասխան թողեց հարցը:
Հիշեցնենք՝ այս օրերին Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է դավադիր ծրագրի հերթական արարին. Տավուշ կատարած այցի ժամանակ նա հայտարարեց, որ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել սահմանամերձ նախկին ադրբեջանաբնակ 4 բնակավայրեր, որով ոչ միայն թշնամու ուղիղ նշանառության տակ կհայտնվեն Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս և այլ գյուղեր, այլև Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, որի 5 հատվածներում թշնամին ելք է ունենալու:
Փաշինյանը նաև հայտարարել էր, որ ՀԼԸ ՈՐ խոսում են նշված 4 գյուղատեղիների մասին: Այսինքն՝ հաջորդ փուլում հանձնվելու են նաև Ադրբեջանի պահանջած ևս 4 գյուղեր՝ Վերին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերը՝ Տավուշում, Տիգրանաշենը՝ Արարատի մարզում: Դրանց հանձնմամբ թշնամին արդեն վերահսկողության տակ կվերցնի նաև Իրան – ՀՀ միջպետական մայրուղին, իսկ ադրբեջանական զինված խմբավորումները կհայտնվեն Լոռու անտառներում: