Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր արյան պաշարները ամբողջ հանրապետությունում խստիվ հաշվառվում են, մենք ունենք արյան բավարար պաշար բոլոր դեպքերի համար, բայց ժամանակ առ ժամանակ նաև ունենում ենք հայտարարություններ, որ մեր քաղաքացիները գան ու դոնոր հանդիսանան․ այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պայմանավորված կովիդով հիվանդացության աճի հետ՝ մենք նվազում ունենք դոնորության, ինչը նաև ևս մեկ անգամ իրենց կողմից զգուշացում է, որ այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են չափանիշներին, խնդրում ենք մոտենալ և արյուն հանձնել: Սակայն արյան պաշարների հետ կապված մենք խնդիր չունենք, դրանք համալրված են, պարբերաբար համալրվում են»,-ասաց նա:
Ավանեսյանը նաև հայտնեց, որ Սյունիքում թշնամու շրջափակման մեջ հայտնված համայնքների համար և՛ Կապանի, և՛ Գորիսի ԲԿ-ները կունենան շտապ օգնության հավելյալ ամենագնաց մեքենաներ։
Նախարարը, սակայն, որևէ կերպ չպատասխանեց Սյունիքում փոխհրաձգությունից վիրավորների կամ զոհերի մասին՝ հորդորելով հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Մանրամասն՝ տեսանյութում։