Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այդ ի՞նչ հատուկ վերաբերմունք է գործատուների հանդեպ. կենսաթոշակային նոր համակարգի միջոցով գործատուների հարկային բեռը մոտ 10 տոկոսով նվազում է, իսկ աշխատողներինը` ավելանում: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այս հարցն ուղղեց աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` ՍԴ-ում քննության ժամանակ:
Արտեմ Ասատրյանը բուն հարցին պատասխանելու փոխարեն, բավական երկար բացատրում էր, թե որ թվականին է ներդրվել, փոփոխվել սոցիալական ապահովության վճարների համակարգը: Նշեց նաև, որ, 2013 թվականից սկսած, սոցիալական ապահովության վճարն ու եկամտահարկը միացվեցին, քանի որ միևնույն գումարից պահվող վճարներ էին դրանք:
Գ. Հարությունյանը հարցը կրկին տվեց` այո, տեխնիական առումով հարցը լուծվեց, սակայն ինչո՞ւ է թեթևացվել գործատուի ֆինանսական բեռը, և սա այն դեպքում, որ մի շարք եվրոպական երկրներում այդ հարկը մինչև 40 տոկոս է սահմանված:
Ա. Ասատրյանը նշեց, որ գործատուի վրա պարտավորություն կա դրված, որ գործատուն ավելի պակաս չպետք է վճարի աշխատողին, քան նախկինում: Սակայն այդպես էլ բուն հարցին պատասխան չհնչեց: