Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ն Իրանից ստացած «սպառնալիքներից» հետո Մերձավոր Արևելքում է թողել իր «Նիմից» ավիակիրը, որը նախատեսում էր դուրս բերել այնտեղից. նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիս Միլերը։
«Վերջերս Իրանի սպառնալիքների պատճառով, որոնք Իրանի առաջնորդներն ուղղել են նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ այլ պաշտոնյաների, ես հրամայել եմ «Նիմից»-ին` դադարեցնել իր սովորական տեղաբաշխումը (տարածաշրջանից): «Նիմիցը» կմնա դիրքերում` ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության գործողության շրջանում»,- ասվում է Միլերի գրավոր հայտարարության մեջ:
Նա չի մանրամասնել, թե ինչ «սպառնալիքների» մասին է խոսքը:
Միլերի հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական սրացման և մամուլում շրջանառվող լուրերի ֆոնին, թե Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը կարող է հարվածել Իրանին մինչ նոր նախագահի երդմնակալությունը՝ հունվարի 20-ը:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ներկայումս Մերձավոր Արևելքում գտնվող «Նիմից»-ը`ամերիկյան միակ ավիակիրը, որոշվել է տեղափոխել է այլ վայր: