Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Իրանին իր Ս-400 համակարգերի վաճառքի հարցը։ Գործարքի դեպքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը կարող են խնդիրներ ունենալ Մերձավոր Արևելքում. գրում է The National Interest-ը։
Թեհրանի կողմից ռուսական հակաօդային համակարգերի գնումն անցանկալի է ԱՄՆ-ի համար. Ս-400-ի ժամանակակից մոդիֆիկացիաներում կիրառվում են նոր սերնդի թվային պրոցեսորներ և ռադարային սենսորներ: Նման համալիրները կարող են խոցել կործանիչները սթելս-տեխնոլոգիաներով:
«ԱՄՆ ռազմաօդային ուժերը կարող են խնդիրներ ունենալ, եթե Իրանը գնի ռուսական Ս-400-ներ։ Մերձավոր Արևելքում մեծ քանակությամբ Ս-400-ների առկայությունը լրացուցիչ սպառնալիքների աղբյուր կդառնա տարածաշրջանում գործող իսրայելական ինքնաթիռների համար»,- ասել է հրապարակման հեղինակ Քրիս Օսբորնը։
«Եթե Իրանը կարողանա ռուսական Ս-400-ների օգնությամբ հզոր պաշտպանական ցանց ստեղծել, ապա ԱՄՆ ավիացիայի համար սպառնալիք կառաջանա։ Օպերատիվ տեղեկատվություն փոխանցելիս ամերիկյան ինքնաթիռները խոցելի կլինեն։ Միացյալ Նահանգները կկորցնի թշնամիներից մեծ արագությամբ թաքնվելու առավելությունը»,- եզրափակել է Օսբորնը։