|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որԱնկարան մտադիր է իր սեփական ավիակիրը կառուցել:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան արդեն ամբողջությամբ ավարտել է ռազմանավերի 14 նախագծի իրականացումը, առջևում կա ևս 10 նախագիծ:
«Մենք կստեղծենք նաև սեփական ավիակիրը, մենք վճռական ենք տրամադրված այդ հարցում: Չենք կասկածում հաջողության հարցում»,-հայտարարել է Էրդողանը:
Մենք պետք է Թուրքիան հասցնենք ռազմական նավաշինության առաջատար դիրքերի, և ավիակիրը մեզ համար արդեն հեռավոր երազանք չէ»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանի համոզմամբ՝ ստեղծվելիք նավը կուժեղացնի իրենց դիրքերը ծովում: