կարևոր
331 դիտում, 1 ժամ առաջ - 2025-02-12 17:47
Աշխարհ

Ինչպես են սաուդցիներն օգտագործում ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում «ուժի վակուումը» լցնելու պայքարում

Ինչպես են սաուդցիներն օգտագործում ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում «ուժի վակուումը» լցնելու պայքարում
Սաուդյան Արաբիան կօգնի Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ջանքերին, որոնք, իր հերթին, «կվերահսկեն» Գազայի հատվածը: Այս մասին փետրվարի 5-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նույն օրը նա դադարեցրել է պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարեւելյան գործակալության ֆինանսավորումը եւ հրամանագիր ստորագրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից իր երկրի դուրս գալու մասին, որը ԱՄՆ-ն լքել է Իսրայելի հետ միասին:

Փաստորեն, իր մերձավորարեւելյան քաղաքականության ներքո Դրամփն այսօր յուրօրինակ բիզնես մոտեցում է ցուցաբերում՝ բարձրացնում խաղադրույքները, սպառնում, բլեֆ անում: Արտաքին ռազմավարական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ միապետությունների հետ առաջարկում է փոխարինել առեւտրային հարաբերություններին, որոնց դեպքում այդ երկրները ստիպված կլինեն վճարել դրանց պաշտպանության համար: Մինչդեռ ներքին հաշվարկը կատարվում է Թրամփին եւ ԱՄՆ-ին համակրող Ծոցի առանցքային երկրների բիզնես վերնախավի ներկայացուցիչների վրա:

Այս համատեքստում հարկ է հիշեցնել՝ դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին, այսինքն՝ ԱՄՆ-ում նախընտրական արշավի ամենաթեժ պահին, Թրամփի կողքին նկատել էին մի մարդու, ով ավելի քան 925 միլիարդ դոլարի ակտիվներ էր կառավրում: Եվ այդ մարդը, որն անմիջապես նկարահանվել է Թրամփի հետ անմիջապես տեղադրված եւ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում, ամենեւին էլ Իլոն Մասկը չէր: Ա Յասեր Օ. Ալ-Ռումայանն առանցքային դիրքեր է զբաղեցնում Ծոցի առաջատար բիզնես կառույցներումՆա Aramco-ի տնօրենների խորհրդի նախագահն է, որը հսկում է նավթի համաշխարհային պաշարների մոտ 12%-ը, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի (PIF) ղեկավարը՝ աշխարհի խոշորագույն սուվերեն հիմնադրամներից մեկը:

Ամեն ինչ եւ ցանկացածին (բոլոր առումներով) առեւտուր  անելու եւ վաճառելու ունակությունը արաբների արյան մեջ է, առավել եւս Ալ-Ռայանի նման ազդեցիկ մարդկանց: Այսպիսով, անկախ նրանից, թե ինչի վրա է հույսը դնում Թրամփը, նրանք կարող են օգտգործել իրենց ածխաջրածինների պաշարները եւ ֆինանսական հնարվորությունները ոչ միայն, պատկերավոր ասած, «նավթը 50 դոլարով արտադրելու» եւ բոլոր նրանց վրա, ովքեր դեմ են ամերիկացիներին, այլ նաեւ որպես ուղղակի ճնշման գործիք հենց Միացյալ Նահանգների վրա բանակցություններում: Չէ որ այդ դեպքում նույն Թրամփին կարելի կլինի պարզապես ստիել փոխզիջումների գնալ, որպեսզի չվատթարացնի հարաբերությունները Ծոցի միապետությունների հետ՝ սպառնալով Վաշինգտոնին հակառակ դեպքում մերձենալով Մոսկվայի եւ Պեկինի հետ:

Առավել եւս, որ »չար» եւ «բարի» խաղացողների դերերն արդեն բաշխված են

Ծոցում նման սցենարի իրականացման համարՊայմանական հակաամերիկյան խաղաքարտը խաղարկվում է այն ժամանակ, երբ Արաբական Միացյալ Էմիրությունները ձևացնում են, թե շահագրգռված են Չինաստանով, BRICS-ով եւ այլն, մինչդեռ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը՝ ի դեմս թագաժառանգի, ընդհակառակը, ներկայացնում է ամերիկամետ դիրքորոշում։ Ընդ որում՝ Էր ՌիադըBloomberg-ի խոսքովպարբերաբար հիշեցնում Է Վաշինգտոնին, որ «վերջնական որոշում չի կայացրել BRICS-ին միանալու մասին եւ նախկինի պես գնահատում է միավորմանն անդամակցելու հրավերըծ, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի համար առավելագույնը քաղում է մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակից՝ ձգտելով «լրացնել Մերձավոր Արեւելքում այն դատարկությւնը, որը թողել է թուլացած Իրանը, որի վստահված անձինք ոչնչցվել են, թշնամիներն ուժեղացել են եը տարածաշրջանային ազդեցությունը թուլացել է»:

Ըստ ամենայնի՝ սաուդցիները որոշակի խաղադրույք են կատարում նաեւ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ վաղեմի ծրագրի վրա, որը «հարություն է տալիս մերձավորարեւելյան վիթխարի պիեսին»: Արդեն հաշվի է առնվել, որ պաղեստինցիներին վտարելու ԱՄՆ նախագահի առաջարկը հետեւում է տարիներ շարունակ իսրայելցի «աջերի» օգտին ելույթներին: 2020 թ-ի այդ համարձակ ծրագիրը, որն առաջարկում էր Իսրայելի համար հողերի լայնածավալ զավթում, Գազայի վերակառուցման 50 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամ: Եվ մայրաքաղաքը պաղեստինցիների համար փոշոտ, աղքատ արվարձանում, որը բաժանված է Արեւելյան Երուսաղեմից հսկայական պատով, ձախողվեց պաղեստինցիների կողմից լիակատար բոյկոտի եւ ծայրահեղական իսլամիստական խմբավորումների գործողություններից հետո, որոնց աջակցում էին ոչ պակաս Ծոցի միապետությունները: Առավել եւս, որ այս անգամ ԱՄՆ նախագահի ծրագիրն էլ ավելի հավակնոտ ու հանդուգն է: Նա արդեն ներկայացվել է Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում, որը, Bloomberg-ի խոսքով, «հազիվ էր կարողանում զսպել իր ուրախությունը, քանի որ աշխարհի ամենահզոր մարդը հնչեցրել է իսրայելական ուլտրաաջերի վաղեմի հավակնությունները՝ միլիոնավոր պաղեստինցիների վտարում իրենց հողից»:

Այս ամենը, վերլուծաբանների կարծիքով, արդեն իսկ հանգեցնում է լիարժեք համաշխարհային պատերազմի նախադրյալների առաջացմանը (առայժմ ոչ այնքան ակնհայտ), որի մեջ կարող են միաձուլվել կամ նրան զարկ տալ մերձավորարեւելյան տիպի տարածաշրջանային հակամարտությւնները կտրուկ սրվելու դեպքում: Հիմնականում ձեւաավորվում է մի հիմնարար հակասություն, որը պետք է լուծվի ապագա գլոբալ բախման ընթացքում՝ վերազգային կառավարման կառույցների տեղը եւ դրանց հավասարակշռությունն արդեն գոյություն ունեցող եւ դրա հիման վրա ձուավորվող համաշխարհային համակարգի հետ։ Ի տարբերություն նախորդ երկու համաշխարհային պատերազմների՝ նորը վարվելու է ոչ թե ազգային պետությունների, այլ գլոբալ պայմանականորեն «ձախ» եւ հավասարապես պայմանականորեն «աջ» էլիտաների միջեւ, որոնք ունեն ռեսուրսների եւ կառավարման կառույցների հասանելիություն վճռական բախման պահին, ինչն էլ կանխորոշում է ողջ նախապատերազմական շրջանը. գլոբալիստների հակառակորդ խմբերը ձգտում են զավթել իշխանոթյունն ու կառավարումը մոլորակի առանցքային տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արեւելքը եւ առանձին կարեւոր երկրներ, եւ փորձում այն պահել գրեթե ամեն գնով մինչեւ բուն բախման սկիզբը (ինչպես դա տեղի է ունենում ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ, օրինակ, Իսրայելում, որտեղ «աջերը» ներկայացված են Նեթանյահուին եւ նրա կողմնակիցներին, իսկ «ձախերը»՝ նրանց ընդդիմախոսները, որոնք բազմահզարանոց ցույցեր են նախաձեռնում ներկայիս իշխանությունների դեմ)։

Այս դասավորություններում սաուդցիները, կարծես, մտադիր են տարածաշրջանի ողջ ջեռացումը թեժացնել ուրիշի ձեռքերով: Ընդ որում՝ ոչ միայն ամերիկյան կամ իրենց պրոքսի-իսլամիստների։ «Մերձավոր Արեւելքում թուլացած Իրանի թողած դատարկությունը լրացնելու համար» Էր Ռիադին այսօր օբյեկտիվորեն ձեռնտու է տարածաշրջանում եւս երկու առանցքային խաղացողների՝ Թուրքիայի եւ Իսրայելի փոխադարձ թուլացումը/բախումը (միմյանց եւ նույն Իրանի հետ):

Իզուր չէ, որ այն ժամանակ, երբ Իրանը, Թուրքիան եւ Իսրայելն արդեն մի քանի ամիս է, ինչ ուղղակի սպառնալիքներ են փոխանակում (առանձին դեպքերում նույնիսկ հրթիռային հարվածներ), Սաուդյան Արաբիան կանգնած է մի կողմում, այն էլ՝ Թրամփի «տանիքի« տակ: Դիրքորոշումը սակարկության համար ավելի շահավետ է, քան նույնիսկ իսրայելցի հրեաների! Չէ որ, ելնելով ներկայիս դասավորությունից, նույնիսկ կտրուկ սրման դեպքում, առավելագույն բացասկանությունը բաժին կհասնի իսրայելցիներին, իրանցիներին եւ թուրքերին, ծայրահեղ դեպքում՝ ամերիկացիներին, մինչդեռ ամբողջ դրականը միանշանակ սաուդցիներին:

Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնի սպասվող բոնուսները, ինչպես արդեն հայտարարված Գազայի հատվածը «վերահսկողության տակ վերցնելը«, ավելի քան կասկածելի են (ամերիկացիների համար շահի տեսանկյունից), այն դեպքում, երբ ԱՄՆ-ի համար այդպիսի «գրավման» խնդիրները, կորուստներն ու վնասները գրեթե երաշխավորված են:

 

Օլեգ Սերգեեւ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի