կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-24 22:23
Աշխարհ

ԱՄՆ-ը նոր ուժեր կկենտրոնացնի Մերձավոր Արևելքում` Սիրիայի ու Իրաքի սահմանին

ԱՄՆ-ը նոր ուժեր կկենտրոնացնի Մերձավոր Արևելքում` Սիրիայի ու Իրաքի սահմանին
ԱՄՆ լրացուցիչ ուժերը, որոնք ուղևորվում են Մերձավոր Արևելք, չեն տեղակայվի Սիրիայում կամ Իրաքում, հայտարարել է Պենտագոնի ղեկավարի օգնական Քեթի Ուիլբարգերը: Միևնույն ժամանակ նա հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես որտեղ են տեղակայվելու զինվորականները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Վերջին ամսվա մեջ ԱՄՆ և Իրանի միջև հարաբերությւոնները սրվել են: Ամերիկյան իշխանությունները խիստ պատժամիջոցներ են մտցրել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների նկատմամբ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Իրանի ափերին է մոտեցնում «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է` հույս ունի խուսափել Իրանի հետ պատերազմից: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմ մղել ԱՄՆ դեմ, բայց կշարունակի դիմադրել նրա ճնշմանը: