|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Իշխանության մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Նիկոլը համաձայն է միջանցք տալ իր հովանավոր թուրքերին: Այդքան տարածքներ դավադրաբար հանձնելուց հետո միջանցքն ինչու՞ չպետք է տա:
Պրոբլեմը ՀՀ Սահմանադրության ու «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի պահանջներն են: Ադրբեջան-Նախիջևան միջանցքի հարցն առաջ է բերում ՀՀ տարածքների փոփոխություն` հետևաբար պետք է դրվի հանրաքվեի: Նիկոլը վստահ է, որ հանրաքվեն մերժելու է այդ ապազգային դավադրությունը` առաջ բերելով իր իշխանազրկման նոր ալիք: Իսկ պատերազմով չի կարողանում հանձնել միջանցքը, որովհետև բանակը, ռուսներն ու պարսիկները կտրուկ դեմ են:
Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա` հայկական կողմից չվերահսկվող միջանցքն օդ ու ջրի պես պետք է նաև Արևմուտքին»: