Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արեւմուտքը դադարել է վախենալ Ռուսաստանից, քանի որ Ուկրաինան դարձել է «ազատ աշխարհի» առաջնորդներից մեկը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Զելենսկու կարծիքով՝ «Հենց Ուկրաինան Է օգնել Արեւմուտքին կրկին գտնել իրեն»։
«Կարող եք վստահ լինել, որ կգա ժամանակը, երբ ուկրաինական զենքի ապրանքանիշները նույնպես կհետաքրքրեն ամբողջ աշխարհին։ Մենք ի վիճակի ենք արտադրել մեր սեփական հրթիռները, մեր սեփական ծովային դրոնները, մենք արդեն անում ենք դա՝ զրահատեխնիկա, ավիատեխնիկա եւ սպառազինության այլ տեսակներ։ Մենք արդեն անում ենք դա։ Արդեն մերը կա։ Այդ ամենը մերն է։ «Ստուգնա», «Օլխա», «Նեպտուն», ծովային դրոն եւ այլն: Եկեք շնորհակալություն հայտնենք մեր հայրենական արտադրությանը»,- Զելենսկուն մեջբերում է «Ուկրինֆոն»։