կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-28 18:58
Հասարակություն

Ճապոնիան Չինաստանին բողոք կհայտարարի փորագրության ծաղրանկարի համար

Ճապոնիան Չինաստանին բողոք կհայտարարի փորագրության ծաղրանկարի համար

Ճապոնիայի արտգործնախարարությունը բողոք կարտահայտի չինական կողմին ճապոնացի նկարիչ Կացուշիկա Հոկուսայի «Մեծ ալիքը Կանագավայում» հայտնի փորագրության ծաղրանկարի համար, որն այս շաբաթ Twitter-ում տեղադրել էր Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանի ստորին պալատի հանձնաժողովում քննարկման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք խիստ բողոք կհայտարարենք Չինաստանին»,- նրա խոսքերը մեջբերում է Kyodo գործակալությունը:

Երկուշաբթի Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը գրառում էր հրապարակել՝ ուղեկցելով այն երկու պատկերով՝ հայտնի «Մեծ ալիքը Կանագավայում» փորագրության օրիգինալով եւ դրա փոփոխված տարբերակով, որում քիմիական պաշտպանության կոստյումներով մարդիկ ռադիոակտիվ ջուր են լցնում օվկիանոսը, ինչը հղում է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից մաքրված ջրի առաջիկա արտանետման շուրջ ստեղծված իրավիճակին: Չժաո Լիցզյանը նշել է, որ «եթե  ստեղծագործության բնօրինակի հեղինակը՝ Կացուշիկա Հոկուսայը ողջ լիներ, նա նույնպես մտահոգված կլիներ ճապոնական ռադիոակտիվ ջրի հարցով»: