Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես նշել ենք նախորդ մի քանի հրապարակումներում Արզական գյուղը բավականին հարուստ է պատմական տարբեր ժամանակների մշակույթային ժառանգություն հանդիսացող բազմաթիվ կոթողներով: Այդ հրաշալի կոթողներից մեկն էլ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող Սուրբ Առաքելոց եկեղեցին է:
Եկեղեցու կառուցումը թվագրվում է 12-13-րդ դարերով: Այն արտաքինից քառակուսի հատակագծով, ներսից կամարազարդ սյուներով, կենտրոնագմբեթ եկեղեցի է:
Ներսում առ այսօր պահպանվել է մկտության ավազանը, խորանը և երկու ավանդատները:
Եկեղեցու արտաքին պատերին կան մի քանի որմնանկարներ, որոնք հանդիսանում են միջնադարյան արվեստի նմուշներ`
Այս նկարը միաժամանկ պատկերում է եկեղեցու հարավային մուտքի դուռը, որի ճարտարապետական հորինվածքը այնպիսին է, որ այն գտնվում է խաչի շրջանակի մեջ: Դռան գլխամասը կամարաձև է, կամարի կենտրոնում թևերը բացած հրեշտակի պատկերն է, դրա վերևում հայկական ծաղկած խաչն է, իսկ դրանից վեր հայկական հին ժամացույցն է:
Եկեղեցու հարակից տարածքում կա ևս երկու կոթող, որոնք միջնադարյան արվեստի նմուշներ են հանդիսանում.
Դրացից առաջինը այս խաչքարն է: Սովորաբար Արզականի տարածքում հանդիպող խաչքարերի եզրերը հիմնականում զարդարված են հելունագործ զարդանախշերով, այս խաչքարի հորիզոնական վերին եզրն է զարդարված հելունագործ նախշերով, ուղղահայաց երկու եզրերը մինչև կենտրոն, զարդարված են երկուական փոքր խաչերով վերևի երկու խաչերը միանգամայն այլ ոճի են, ներքևի երկուսը` այլ:
Այս խաչերից ներքև դարձյալ հելունագործ նախշեր են: Խաչքարի ներքևի կենտրոնական հատվածում գտնվում է հայկական հավերժության նշանը, որը ինչպես նշել էինք նախորդ հրապարակումներից մեկում բաղարջ թխելիս արզականցիները այն պատկերում են այս հացատեսակի վրա:
Միջնադարյան արվեստի երկրոդ նմուշը այս սյունն է, որը քանդակված է սև որձաքարից, առաջին հայցքից դժվար է հետևություններ անել, թե ինչ է խորհրդանշում այս սյունը, այն խորը մասնագիտական հետզոտության կարիք ունի:
Եկեղեցու հարակից տարածքում պահպանվել է նոր ժամանակների գերեզմանատունը, որի շիրմաքարերը բացառապես տապանաքարերն են.
Եվ այսպես եկեղեցի երկար տարիներ` մինչև խորհրդյին կարգերի հստատումը եղել է Արզական գյուղի գլխավոր ուխտատեղիներից մեկը: Անգամ ըստ տեղացիների պնդման այն ստորգետնյա գաղտուղով միացված է եղել գյուղը շրջպատող, Ծաղկունյաց լեռների լանջերին գտնվող, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո աթեիստ իշխանությունները փակել են եկեղեցու արևմտյան թևի դուռն ու այն դարձրել ոչխարի փարախ: Այդպես շարունկվել էր մինչև նախորդ դարի 90-ական թթ: Այս ամենով հանդերձ արզականցիները չեն մոռացել իրենց հնագույն սրբավայրի մասին, անգամ դեպքեր են եղել, երբ ուխտի գնալով նրանք մոմավառություն են կատարել եկեղեցու դրսի պատերի խաչերի քանդակների մոտ:
Անկախացումից հետո գյուղի բնակիչներ ջանքերով եկեղեցին մաքրվել, պահպանված սրբապատկերները այնտեղ է վերդարձվել, բարեկարգվել է տարածքը և վերադարձվել հավատացյալներին:
Ներկայոմս եկեղեցին թերևս գոծող չէ, բայց այստեղ հաճախակի եմն կատարվում հիմնականում մկրտության արարողություններ:
Ստորև ևս մի քանի լուսանկարներ, որոնք ներկայացնում են եկեղեցին ներսից և դրսից.
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյնի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ