կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-29 15:05
Տարածաշրջան

Էրդողանը Կարսի Սբ Առաքելոց եկեղեցու նկարն է հրապարակել՝ շնորհավորելով մուսուլմանների հանգստյան օրը

Էրդողանը Կարսի Սբ Առաքելոց եկեղեցու նկարն է հրապարակել՝ շնորհավորելով մուսուլմանների հանգստյան օրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թելեգրամյան ալիքում հրապարակել է Կարսի հայկական Սբ Առաքելոց եկեղեցու լուսանկարը՝ «Սիրելի՛ եղբայր, շնորհավոր ուրբաթ» (ուրբաթ օրը մուսուլմանների մոտ տոնական է) գրառումով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը հրապարակել էր նաև թուրք հայտնի զորահրամանատար Քյազիմ Կարաբեքիրի լուսանկարը, որը Կարաբեքիրին տվել էին Տրապիզոնի մի քանի հազար հայ որբերը։ Դրանով Էրդողանը ցանկանում էր ցույց տալ և՛ իր, և՛ Կարաբեքիրի՝ մարդասեր լինելը։

Կարաբեքիրը 1920 թ. Հայաստանի վրա հարձակումը ղեկավարած թուրք հրամանատարն է, որը գրավել էր նաև Կարս քաղաքը։ Կարսում՝ ՀՀ սահմանի մոտակայքում, այժմ անցկացվում են թուրք–ադրբեջանական «Ձմեռ 2021» զորավարժությունները։