Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արզական գյուղում պատմամշակույթային արժեքները շատ-շատ են և դրանք թվագրվում են տարբեր ժմանակներով: Դրանցից մեկն էլ Սուրբ Ստեփանոս մատուռն է, որ գտնվում է Արզականը շրջապատող Ծաղկունյաց լեռնաշթայի լանջերին: Մատուռը և նրա հարակից տարածքը լի են քարամշակության միջնադարյան արվեստը բնութագրող խաչքարերի, սրբատաշ քարերի, տապանաքարերի եզակի նմուշներով:
Այդ նմուշներից բացառիկը հայկական հավերժության (սվաստիկայի) նշանի այս քանդակն է, որը ինչպես հայտնի է քարամշակության միջնադարյան արվեստը բնորոշող երևույթ է: Արզականցիների համար այս քանդակը առանձնահատուկ նշանակություն ունի և դրա հետ կապված պատմությունը բավականին հետաքրքիր է:
Ինչպես գիտենք բաղարջը հացի մի տեսակ է, որը պատրաստվում է ջրաղացի պատերի վրա հավաքված ալյուրից, որը սովորաբար պատաալյուր են անվանում, այն սովորական ալյուրից տարբերվում է նրանով, որ ջրաղացի պատերին սովորաբար հավաքվել է ալյուրի մանր զանգվածը: Հենց այդ զանգվածը հավաքելով` պատրաստել են հացի այդ տեսակը, որն անվանում են բաղարջ: Այն առանձնանում է իր յուրահատուկ համով:
Արզականցիները սովորաբար բաղարջի խմորը հուցում էին կաթով և բոլոր տներում առ այսօր սովորույթ կա թխվող բաղարջի վրա պատկերել հենց Սուրբ Ստեփանոս մատուռի արևմտյան ճակատին պատկերված հավերժության նշանը:
Այս իրողությունը փաստում է, որ Սուրբ Ստեփանոսը արզականցիների համար բացառիկ նշանակություն ունեցող սրբավայր է: Հաճախակի են դեպքերը, երբ բանակ զորակոչվող երիտասարադները բարձրանում են այս մատուռ` նրա աստվածային օրհնությունն ու զորությունը ստանալու:
Մատուռի տարածքում գտնվող այս քարերից յուրաքանչյուրը քարամշակության միջնադարյան արվեստի բացառիկ նմուշներ են, որոնք բնութագրում են թե' վաղ, թե' զարգացած, թե' ուշ միջնադարյան քարամշակության արվեստը: Ըստ էության սրանցից յուրաքնչյուրը միջնադարյան եկեղեցիների կառուցվածքային նմուշներ են, որոնք հետագայում գյուղի բնակիչները հավաքել և դրանցից կառուցել են Սուրբ Ստեփանոս մատուռը, որի կառուցման թվականաը այս պահին թերևս անհայտ է:
Այդ բոլորի մեջ սակայն առանձննում է այս խաչքարը, այն պտրաստված է Հայաստանում հազվդեպ հանդիպող սպիտակ որձաքրից: Այն համարվում է ծազկած խաչքար, որը բնարաշ էր 12-13-րդ դարերի խաչքարային արվեստին: Խաչքարի եզրերը զարդարված են հհելունագործ զարդանախշի պատկերներով: Խաչի եզրերից բացվում են ծաղկի թերթիկներ, նրա գագաթին նռան երկու ճյուղեր են, որոնցից կախված են նռան պտուղները: Խաչի ներքևից բացված են արմավենու թփեր, որոնք բարձրանում և գրեթե հասնում են խաչի թևերին: Խաչքարի ամենաներքևում էլ պատկերված է հավերժության հայկական տարբերանշանը:
Այս խաչքարի յուրհատկությունը տարածքի բոլոր խաչքարերի համեմատությամբ կայանում է նրանում, որ այն ունի սրածայր գագաթ:
Մատուռի ներսը ևս հարուստ է միջնադարյան արվեստին բնորոշ նմուշներով, որոնցից առանձնանում է մեսրոպատառ այս արձանագրությունը, որը ցավոք վնասված է, և քարի վրայի գրվածքի բովադակությունը գրեթե անհասկանալի է:
Ստորև բերվող ֆոտոշարքը ներկայացնում է մատուռի ներսը
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ