Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան չի բացառում ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչներ գնելու հնարավորությունը, բայց առաջնայինը սեփական հինգերորդ սերնդի կործանիչների զարգացումն է։ Այս մասին հայտարարել է հանրապետության արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը:
«Եթե Ռուսաստանն ունի մեր ներկայիս կարիքները բավարարող ինքնաթիռ, եթե մեր համակարգում դրա ներդրման և գործարկման հետ կապված դժվարություններ չկան, ապա, իհարկե, կարող ենք գնել Ռուսաստանից կամ Եվրոպայի այլ երկրից»,- ասել է նա՝ պատասխանելով Թուրքիայի՝ Սու-35 և Սու-57 գնելու հնարավորության մասին հարցին:
Ըստ նրա՝ այդ խնդիրները հաճախ են բարձրացվում երկու երկրների ղեկավարների հանդիպումներում: «Իհարկե, մեր առաջնահերթությունը, հինգերորդ սերնդի կործանիչների զարգացման գործում Թուրքիայի սեփական կարողությունների զարգացումն է: Բայց եթե Ռուսաստանն ունենա մեր կարիքներն ու խնդիրները բավարարող ինքնաթիռ, Թուրքիան այն ձեռք կբերի», - Վարանքին մեջբերում է ՌԻԱ-ն: