կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 11:28
Աշխարհ

Թուրքիայի կողմից ռուսական Սու-57 ինքնաթիռների գնումը կարող է մոտեցնել «ՆԱՏՕ-ի վախճանը». The National Interest

Թուրքիայի կողմից ռուսական Սու-57 ինքնաթիռների գնումը կարող է մոտեցնել «ՆԱՏՕ-ի վախճանը». The National Interest

The National Interest-ի ամերիկացի լրագրողները հոդված են հրապարակել ռուսական զենքի վերաբերյալ, որում ակտիվորեն հետաքրքրված է Թուրքիան: Փորձագետները կարծում է, որ նման գործարքները կարող են ազդարարել «ՆԱՏՕ-ի վախճանը»:

Մասնավորապես, հետազոտող Մարկ Էպիսկոպոսը նշում է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգի գնումը ցույց է տալիս Անկարայի պաշտպանական կողմնորոշման փոփոխությունը: Ս-400-ների գործարքը վկայում է նաև Թուրքիայի և Ռուսաստանի լավ հարաբերությունների մասին, ինչպես նաև խոսում է ՆԱՏՕ-ի շարքերում միասնության սպառնալիքի մասին:

Հեղինակի կարծիքով, Թուրքիայի հետաքրքրությունը ռուսական զենքի նկատմամբ նկատվում է ՆԱՏՕ-ի Մերձավոր Արևելքի միակ երկրի և դաշինքի եվրոպական անդամների հարաբերությունների լարվածության ֆոնին:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները մոտեցրել են ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներին`ռուսական հեռահար հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով:

Անկարայի հետաքրքրությունը ռուսական ռազմական տեխնիկայի նկատմամբ արտահայտվում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների լարվածության շրջանում, որը Կրեմլը ակտիվորեն օգտագործում է: Փորձագետները նշում են, որ Անկարայի և Մոսկվայի սերտ ռազմական համագործակցությունը սպառնում է Հյուսիսատլանտյան դաշինքի գոյությանը: