Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը պիտի լուծվի, որպեսզի մարդն իրեն ապահով զգա, տեսնում ենք, որ Ադրբեջանն արդեն իր վերահսկողության տակ անցած տարածքները վերաբնակեցնելու ծրագրեր է իրականացնում․ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
«Մյուս կողմից էլ տնտեսական բազում հարցեր են առաջացել, բյուջեն համալրելու եկամուտների աղբյուրները չկան: Տարածքները չկան, ՀԷԿ-երը չկան, հանքերի մի մասը չկա: Բնական է, որ պետք է Հայաստանից նաև ներարկումներ լինեն. Մեր ձեռքին ի՞նչ կա՝ ջարդված ժողովուրդ, սարերին սեղմված, դաշտավայրից կտրված, ռեսուրսներից զուրկ երկիր, ժողովրդի մի մասն էլ փախստական է: Ժողովուրդը մենակ ի վիճակի չէ այդ ծավալի հարցերի լուծումներ ապահովել»,-ասաց նա:
Վահրամ Բալայանի խոսքով՝ վերականգնման փորձեր արվում են, բայց ինտենսիվ աշխատանքներ չեն տարվում:
«Տարածքների, սահմանների ճշգրտման, կարգավիճակի, անվտանգության հետ կապված հայկական կողմից աշխատանքներ չեմ տեսնում: Նույն վիճակն է, ինչ Սյունիքում: Նախ Հադրութի գյուղերում էր, այն օրն էլ հաղորդում էին Խրամորթի հետ կապված. Աղդամը հանձնելուց հետո բարձրացել են դիրքեր, ասում են՝ մեր տարածքում եք դիրքերը դրել, կամ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո դեպի Շոշ, Կարմիր շուկա գնում ես՝ հակառակորդի դիրքերը ահագին ներքև են դրվել, ինչքանո՞վ է դա ամրագրված փաստաթղթով, պարզ չէ, մարդկանց անվտանգության հետ կապված հարցեր կան»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե Արցախում ներքաղաքական կոնսուլտացիներն ինչ փուլում են, ասաց, որ իր տպավորությամբ ձախողված են, բայց ավելին չի կարող ասել, քանի որ բանակցություններին ինքը չի մասանակցում: