կարևոր
4729 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-07 13:02
Քաղաքական

Արարատ Միրզոյանի մանիպուլատիվ հայտարարությունը, թե Հայաստանի ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ՝ բանակցելու Արցախի կարգավիճակի մասին ՝ սուտ է․ Արմեն Աշոտյան

Արարատ Միրզոյանի մանիպուլատիվ հայտարարությունը, թե Հայաստանի ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ՝ բանակցելու Արցախի կարգավիճակի մասին ՝ սուտ է․ Արմեն Աշոտյան

Արարատ Միրզոյանի մանիպուլատիվ հայտարարությունը, թե Հայաստանի ժողովուրդը չի տվել Նիկոլին մանդատ՝ բանակցելու Արցախի կարգավիճակի մասին ՝ սուտ է:

Նիկոլ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի երդմնակալության ժամանակ խոստանում էր՝ «2018 -ի թավշյա հեղափոխությունը նպաստելու է Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը»:

ՔՊ նախընտրական ծրագիրն այն մասին է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի կազմում չլինելու իրավունքը պետք է պաշտպանվի:

Այսինքն՝ 680. 000 մարդ տվել է Նիկոլին Արցախի կարգավիճակի հարցով զբաղվելու մանդատ:

Արարատ Միրզոյանն անբարոյաբար, լկտիաբար ստում է:

Ավելին, եթե չունես նման մանդատ, Նիկո՛լ, ի՞նչ իրավունքով ես սահմանափակում Արցախի ժողովրդի հնարավոր բանակցային բովանդակությունը Բաքվի հետ՝ իրավունքներով և անվտանգությամբ:

Եթե Հայաստանը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որն ունենալու է միջազգային ուժ, հետո Արցախի ժողովուրդն ու՞մ «աշխարհաքաղաքական հետույքով» է կարողանալու պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ