Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցը պիտի լուծվի, որպեսզի մարդն իրեն ապահով զգա, տեսնում ենք, որ Ադրբեջանն արդեն իր վերահսկողության տակ անցած տարածքները վերաբնակեցնելու ծրագրեր է իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
«Մյուս կողմից էլ տնտեսական բազում հարցեր են առաջացել, բյուջեն համալրելու եկամուտների աղբյուրները չկան: Տարածքները չկան, ՀԷԿ-երը չկան, հանքերի մի մասը չկա: Բնական է, որ պետք է Հայաստանից նաև ներարկումներ լինեն. Մեր ձեռքին ի՞նչ կա՝ ջարդված ժողովուրդ, սարերին սեղմված, դաշտավայրից կտրված, ռեսուրսներից զուրկ երկիր, ժողովրդի մի մասն էլ փախստական է: Ժողովուրդը մենակ ի վիճակի չէ այդ ծավալի հարցերի լուծումներ ապահովել»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: