Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանն ունի իր մասը, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է և իր մասով մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին: Այս մասին լրագրողներիին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ մեր երկիրը բազմիցս ներկայացրել է բանակցային գործընթացի հետ կապված իր մոտեցումները, այն է՝ հարցի լուծում խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:
«Արցախի կարգավիճակի հարցը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում գերակա առաջնահերթություն են ՀՀ-ի համար: Իսկ բանակցությունների արդյունավետության բարձրացման համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովումը, այդ թվում՝ վստահության և անվտանգության մեխանիզմների ամրապնդման միջոցով, այն ներառում է հակամարտության սրման ռիսկերի նվազում, ագրեսիվ հռետորաբանության բացառում: Իսկ թե ի՞նչ սկզբունքով էր Հայաստանը մասնակցում հանդիպումներին, վարչապետի վերջին հայտարարությունից հետո արդյո՞ք փոխել է սկզբունքը, պետք է կրկնեմ՝ Արցախի կարգավիճակի հարցը և անվտանգության ապահովումը գերակա նշանակություն ունեն մեզ համար, Արցախը որոշիչ ձայն պիտի ունենա իրական և տևական կարգավորման գործընթացում: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որը ներկայացվել է և' համանախագահներին, և' ադրբեջանական կողմին: Մեր սկզբունքները բազմիցս ամրագրվել են»,- ընդգծեց Նաղդալյանը: