|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ ՏԻՄ-ի կողմից թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ։
Վարչապետի խոսքով՝ ներկայումս տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու, օրինակ` հանրային տարածքների վարձակալության, ջրային ռեսուրսների օգտագործման թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ։ Այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան տեղական կամ պետական մարմիններ։
ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական և հստակ պայմանները, դրանք տրամադրում են շատ հաճախ հայեցողական որոշումների հիման վրա։ Դա բացասաբար է անդրադառնում գործարար միջավայրի վրա։ Ուստի, ըստ վարչապետի, անհրաժեշտ է մշակել այդ գործընթացը պարզեցնելու, արդյունավետ դարձնելու նոր մեխանիզմներ։
Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, ՏԻՄ-երին հանձնարարեց երկամսյա ժամկետում, համագործակցելով ՏՄՊՊՀ-ի հետ, գույքագրել բոլոր այն դեպքերը, երբ տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, քվոտաներ, և կառավարության աշխատակազմին ներկայացնել այդ թույլտվությունների մրցութային, կանխատեսելի և հստակ կարգով տրամադրման իրավական ակտերի նախագծեր։