Հենց նոր դուրս եկա ոստիկանության՝ Նոր Նորքի բաժնից, ուր բերել էին այսօր Մյասնիկյան պողոտայում հայրենիքի կործանման դեմ ցույց անող մեր վեց հայրենակիցների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ձերբակալվածներից մեկին ազատ էին արձակել, չորսը բողոք չունեին, մեկի նկատմամբ կարմիր բերետավորները բռնի, անհամաչափ ուժ էին կիրառել:
Ռեժիմը պետք է հասկանա, որ ոստիկանական բռնաճմշումներով հայ ժողովրդի պայքարի ոգին կոտրել հնարավոր չէ»,- գրում է նա:
Բողոքի ակցիայի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետավորների) ներկայացուցիչները բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության տարբեր բաժիններ են տարել 18 քաղաքացու, այ թվում՝ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, աշխարհահռչակ բռնցքամարտի Իսրայել Հակոբկոխյանին և այլոց: