կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 12:02
Քաղաքական

Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե` Ծառուկյանը եկավ, ներկա գրանցվեց ու դուրս եկավ. Ծառուկյանն իր բացակայությունների մասին

Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե` Ծառուկյանը եկավ, ներկա գրանցվեց ու դուրս եկավ. Ծառուկյանն իր բացակայությունների մասին

Պատգամավորների 90%-ը գալիս է, վազելով ներկա ստանում, մեկ ժամ հետո խորհրդարանը դատարկ է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով խորհրդարանից իր բացակայություններին:

«Ոչ թե հազվադեպ եմ գալիս, այլ դուք էսօր հիմնականում պետք է զգաք ու տեսնեք, որովհետև ամբողջ ժողովուրդը ձեզնից է ինֆորմացիա ստանում: Պատգամավորների 90%-ը գալիս են, անմիջապես վազելով` ներկա ստանում են, մեկ ժամ հետո գիտեք` խորհրդարանը դատարկ է, մարդ չկա, 5-6 հոգի լինի, թե` չէ»,- ասաց նա, ապա հավելեց. «Ծառուկյանը գործով է զբաղվում, Ծառուկյանի` միայն մեկ ամիս առաջ կատարածը, որ Եվրախորհրդարանից բերեց 70 պատգամավոր, որից 20-ին տարավ Ղարաբաղ, ինձ թվում է, որևէ խորհրդարանի պատգամավոր իրա ամբողջ կյանքում այդպիսի արդյունավետ աշխատանք չի կատարել, էլ չեմ ասում` մյուսը, մյուսը: Մարդը պետք է գործով ապացուցի, արդյունավետ լինի, ոչ թե` Ծառուկյանը եկավ, ներկա գրանցվեց, ոնց որ հիմա ներկա գրանցվեցի, դուրս եկա, դա նշանակում է արդյունավետ աշխատա՞նք, մարդու գործը պետք է գնահատել»:

Հարցին էլ` նրա 157 բացակայություններից ԱԺ աշխատակազմը 121-ը հարգելի է համարել, ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում, պատասխանեց. «Համապատասխան դիմեք, Ձեզ կներկայացնեն»:

Նշենք, որ լրագրողների և Ծառուկյանի խոսակցությանը միջամտեց Նաիրա Զոհրաբյանը և ասաց, որ պետք է այդ հարցերը տալ ԱԺ աշխատակազմին, սակայն նրա միջամտելը դուր չեկավ Ծառուկյանին և նա սաստեց` Նառա, ապա շարունակեց. «Ծառուկյանին սիրես, թե չսիրես, պետք է նայես նրա կատարած գործը, դու դրական ես համարում, թե` բացասական»: