կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-13 17:17
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռունցքները բարձր, որ այս շենքում նստած դավաճանը տեսնի՝ քանի հազար վարչապետ է եկել իր հետևից․ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարության դիմաց

Բռունցքները բարձր, որ այս շենքում նստած դավաճանը տեսնի՝ քանի հազար վարչապետ է եկել իր հետևից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նա գլխավորում էր Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած դիմադրության երթը, որն անցնելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շարժվեց դեպի կառավարություն։

«Նիկո՛լ, դու իմացիր, ամեն օր ու ամեն ժամ գալու ենք քո հետևից, դու ժողովրդին այսուհետ նայելու ես ոստիկանական պատնեշի ու փշալարի հետևից, դու Հայաստանում որևէ հենարան չունես, բացի այս ոստիկանական ուժերը, ամբողջ ուժային պետական համակարգը կենտրոնացրել ես քո իշխանությունը պահելու համար, որը վստահեցնում ենք՝ չի ստացվելու»,-հայտարարեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․