|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր նախատեսված հանրահավաքից առաջ կրկին հրավիրվել է ՀՔԾ։ Այս մասին Yerkir.am֊ը տեղեկացավ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Ըստ տեղեկությունների՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցչին մեղադրանք են առաջադրելու։
Նշենք, որ վերջին օրերին իրավապահ մարմինների կողմից իրականացվող բռնությունների, ձերբակալությունների և քաղաքական գործիչների հանդեպ հարուցված անհեթեթ քրեական գործերի միջոցով իշխանությունները նպատակ են հետապնդում ճնշել հասարակական շարժումն ընդդեմ իշխանությունների։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է կայանալու: