|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար պատժամիջոցներ սահմանելու՝ իր «սխալ որոշումը»: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը NTV հեռուստաալիքի եթերում:
«Մենք կանենք հնարավորը՝ պատժամիջոցների վնասը նվազագույնի հասցնելու համար: ԱՄՆ-ը պետք է շտապ փոխի այս սխալ որոշումը: Մենք ակնկալում ենք, որ նրանք կվերանայեն այն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։