Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն առաջին բանն է, որ պետք է անի ԱՄՆ վարչակազմը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին՝ ելույթ ունենալով Ժնևում՝ զինաթափման խորհրդաժողովում:
Չինական դիվանագիտության ղեկավարը շեշտել է դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման համար, նաև նշել է, որ ԱՄՆ-ի հարկադրական գործողությունները Իրանի միջուկային ծրագրի խնդիրների հիմնական աղբյուրն են:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով հաստատված JCPOA-ն բազմակողմ դիվանագիտության կարևոր արդյունք է և Միջուկային զենքի չտարածման ռեժիմի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության կարևոր հիմքը»,- ասել է Վան Յին։