|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
««ՉԻ» տեղեկություններով՝ շատ խանութներում, որոնք նախկինում ՀԴՄ կտրոններ են տրամադրել, սկսել են խուսափել կտրոններ տրամադրելուց: Փաստորեն, մի կողմից՝ նոր ՀԴՄ ապարատներ են տեղադրվելու, ավելորդ մանիպուլյացիաներ թույլ չտալու հիմնավորումով, մյուս կողմից, մեզ հասած տեղեկություններով, այս ընթացքում կատարյալ ռելաքս է տիրում բրենդային խանութներում: Խանութպաններն ու գործակատարները, որպես կանոն, սպասարկելիս կտրոն չեն տրամադրում:
«ՉԻ»-ին հասած տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերանայելու ՀԴՄ-ների մասին որոշումը, քանի որ որոշ սպասարկման ոլորտներ ու միջանկյալ հատվածներ փորձում են օգտվել առիթից և շրջանցել օրենքը: Անգամ փոքր խանութները, որոնք վերևներից պաշտպանվածություն չունեն, սկսել են չզգուշանալ: Եթե նախկինում նրանք կաշկանդվում էին մաքուր հայերենով խոսող և դրես կոդով հաճախորդներից, հիմա իրենք էլ են փորձում ՀԴՄ-ների ռելաքսից օգտվել և կտրոն չտրամադրեր»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։