Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեքշաբթի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառող օրենք՝ կապված ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնման հետ. հայտնում է Al-Monitor- ը:
Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները միաձայն ընդունել են փոփոխությունները, որոնք ներկայացվել են հանրապետական Ադամ Կինցգերի և դեմոկրատական կուսակցության անդամ Աբիգաիլ Սփանբերգերի կողմից՝ որպես տարեկան պաշտպանական օրինագծի մաս, որը անցել է 295 կողմ, 125 դեմ ձայներով:
Հրապարակումը շեշտում է, որ տարաձայնություններ են առաջացել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Անկարայի կողմից С-400 գնելու համար, որոնք, ըստ Վաշինգտոնի, անհամատեղելի են դաշինքի պաշտպանական համակարգերի հետ:
Միացյալ Նահանգները դադարեցրել է 100 F-35 ինքնաթիռի մատակարարումը, որը Թուրքիան պետք է ձեռք բերեր և հանել է նրան հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան անցած հուլիսից ստացավ ռուսական Ս-400 հրթիռային համակարգերը: Սակայն Թրամփը ձեռնպահ մնաց CAATSA-ի շրջանակներում կոշտ պատժամիջոցներ կիրառելուց, որում ասվում է, որ մի երկիր, որը Ռուսաստանից գնում է պաշտպանական մեծ համակարգ, պետք է պատժվի: