Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-02-02 13:21
Քաղաքական

Նախագահն այսօր կքննարկի ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի հարցը

Նախագահն այսօր կքննարկի ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի հարցը

Արդեն հայտնել ենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Կարապետյանի դիմումն այսօր կքննարկի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միայն նախագահի կողմից հաստատվելու դեպքում է ՀՀ պաշտպանության նախարարն իրավասու ընդունել հրաժարականը:

 

Մեր տեղեկություններով` Կարապետյանը երկրի ղեկավարի մոտ մեծ հարգանք է վայելում: Դա է պատճառը, որ 2013-ին նա չի ընդունել ինստիտուտի պետի ներկայացրած հրաժարականը: Հիշեցենք, որ այդ ժամանակ Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել` հունիսի 1-ին 3-րդ կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության հետ կապված:

 

Մեր տեղեկություններով, սակայն, այս անգամ հարցն ավելի լուրջ է, քանի որ սպանության գործով ձերբակալվածների թվում կան պաշտոնյաների զավակներ և չի բացառվում, որ նախագահն այս անգամ ընդունի գեներալի հրաժարականը: Իսկ այն, որ ղեկավար կազմում ևս փոփոխություններ կլինեն, մասնավորապես` աշխատանքից կազատվեն Կարապետյանի տեղակալներ, քննարկման ենթակա չէ:

 

Ռազմական ինստիտուտում պաշտոնանկությունների մասին հանրությունը կտեղեկանա այսօր: