կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 15:44
Քաղաքական

Սրբապիղծ դավաճանը և նրա հանցակիցները դեկտեմբերի 19-ին չպետք է հայտնվեն Եռաբլուրում. Հայկազուն Ալվրցյան

Սրբապիղծ դավաճանը և նրա հանցակիցները դեկտեմբերի 19-ին չպետք է հայտնվեն Եռաբլուրում. Հայկազուն Ալվրցյան
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը գրում է.
 
«ԽՆԴՐԱՆՔ ԱԶԳԱԿԻՑՆԵՐԻՍ
 
Սրբապիղծ դավաճանը և նրա հանցակիցները դեկտեմբերի 19-ին չպետք է հայտնվեն ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ. նրանց դեմ պետք է կանգնեն ազգի ընտրյալ զավակները՝ թույլ չտալու համար, որ մեր սուրբ նահատակների շիրիմները պղծվեն, և հավերժական հանգիստը խռովվի:
 
Եթե մինչև այսօր հրապարակ դուրս եկածները՝ հոգևոր առաջնորդներ, պետական ծառայողներ, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ, մտավորականներ, ուսուցիչներ, աշակերտներ, շինականներ, շինարարներ և բազում այլ զբաղմունքի, բայց նույն մտքի ու սրտի տեր հայորդիներ չկարողացան իշխանությունը զավթած սատանի վիժվածքներից երկիրն ազատել, կարծում եմ 19-ին այդ գործը այդ նույն մարդկանցով գլուխ կգա, քանզի ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ մեզ կմիանան մեր ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ՝ ՄԵՐ ԱՌՅՈՒԾ ԶԱՎԱԿՆԵՐԸ:
 
ԱՅԴ ՕՐԸ ՍԻՐՈՎ, ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԻԱԿԱՄ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՎԵՐՋ ՏԱՆՔ ԲԵԼԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԻ ՍՈՒՐԲ ԵՐԿՐՈՒՄ: