կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-24 20:06
Քաղաքական

Դավաճանը որոշվում է ժողովրդի ընտրությամբ․ Հայկազուն Ալվրցյան

Դավաճանը որոշվում է ժողովրդի ընտրությամբ․ Հայկազուն Ալվրցյան

Արևմահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանն արձագանքել է Արցախը դավաճանաբար հանձնած և Ազգային ժողովում այսօր այդ դավաճանությունը «հիմնավորող» Փաշինյանի տխրահռչակ հայտարարություններին: 

 ԴԱՎԱՃԱՆԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ

նիկոլ անունով արարածն այն կարծիքին է, որ եթե որևէ տարածքում ներդրում չես արել, ուրեմն պետք է տաս թշնամուն։

Պատկերացնո՞ւմ եք, թե Ռուսաստանը, Կանադան, Մոնղոլիան, բազմաթիվ հարավամերիկյան, աֆրիկյան և ասիական երկրներ որքա՜ն տարածքներ պետք է հանձնեն իրենց թշնամիներին, քանզի սրանց տարածքների մեծ մասում ներդրումներ չեն կատարվել․ դրանք ուղղակի լայնարձակ տափաստաններ, տայգաներ, ջունգլիներ կամ անապատներ են, որոնք նույնիսկ մարդու ոտք չեն տեսել։

Նախ՝ փաստն այն է, որ Արցախի՝ դավաճանաբար հանձնված տարածքներում դարեր շարունակ մեր ժողովուրդը կատարել է հսկայական նյութական ներդրումներ, նաև՝ ոչ նյութական․ ներդրել է իր կյանքը, իր արյունը․․․

Այս ողորմելին կարծում է, թե 10 հազար քառակուսի կիլոմտր տարածքը, մոտ երկու հարյուր գյուղերն ու քաղաքները երկնքից են ընկել, հազարավոր հոգևոր և մշակութային հաստատություններն ու կոթողները մեր ժողովուրդն ստեղծել քաղաքից քաղաք կամ գյուղից գյուղ քայլելով և սրան-նրան մերժելով ու դատարկաբանելով։

Երկրորդ՝ պնդում է, թե ըստ օրենքի Շուռնուխից այն կողմ Ադրբեջան է, ուրեմն մենք ոչինչ չենք կորցրել, այլ թուրքինը տվել ենք թուրքին, ինչպես երազում էր իր՝ գիրք կոչվող տխմար գրության մեջ

Այսինքն՝ Արցախն այլևս հայաստան չէ՞, իսկ եթե այդպես է, ինչու՞ ես Արցախի տարածքը՝ վավերացված ը ամրագրված Արցախի Սահմանադրությամբ, հանձնել թուրքին։

Մոռացե՞լ ես, որ քեզ արցախցիները չեն ընտրել, դու նրանց չես ներկայացնում, ինչպես ասում էիր մի ժամանակ։ Ուրեմն դու ո՞վ ես, ինչացու՞ ես, որ Արցախի Հանրապետության տարածքը հանձնել ես թուրքին։

ՀԳ։ Եվ լավ հիշիր այն «հանճարեղ» միտքդ, թե ժողովուրդն իր ընտրությամբ է որոշում, թե ով է հողատուն և դավաճանը։ Շուտով այն քեզ կհշեցնեն, և այդ օրը նախանձով կմտաբերես խորհրդարանում ճղված վերնաշապիկներով պատգամավորներին և ամեն ինչ պատրաստ կլինես տալու՝ գոնե նրանց վիճակում հայտնվելու համար։

Բայց ուշ կլինի․․․