կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-24 11:37
Քաղաքական

Լաբորատոր պետությունների (լաբորատորային եղանակով ստեղծված) վախճանը. Հայկազուն Ալվրցյան

Լաբորատոր պետությունների (լաբորատորային եղանակով ստեղծված) վախճանը. Հայկազուն Ալվրցյան

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը գրում է.

«Կովկաս-Հայաստան-Մերձավոր Արևելք տարածաշրջանում առայժմ, միմյանց աջակցելով, փորձում են իրենց հանցապարտ և անփառունակ կյանքը երկարաձգել ՄԵԾ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ջանքերով քաղաքական լաբորատորիաներում ստեղծված չորս պետություններ:
 
Դրանցից երկուսը՝ թուրքիա և ադրբեջան կոչվածները, քոչվորական-յուրդային թե կենդանական բնազդով ավելի շուտ հասկացան գլխի գալիքը և փորձում են համատեղ ջանքերով իրենց կյանքը երկարաձգելու քայլեր ձեռնարկել: Բայց այս տափաստանային գայլերի թե շնագայլերի (ինչ գույնի էլ լինեն) ատամները կփշրվեն հայոց լեռներում:
 
Մյուս երկուսը ամեն ջանք գործադրում են՝ պաշպանելու համար հանցակիցներին, քանզի քաջ գիտակցում են իրենց էութենական հանցավորությունը և հասկանում են, որ հաջորդն իրենք են:
 
Բայց ամեն ջանք կանցնի ապարդյուն:
 
Գայլային-շնագայլային ոհմակների օրենքների համաձայն՝ առողջներն առաջինը կհարձակվեն վիրավոր ոհմակակիցների վրա, բայց դա էլ նրանց չի փրկի: Այդ օրը հեռու չէ...
 
Սակայն այս ամենի մասին՝ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱԽՃԱՆԸ վերնագրով գրության հաջորդ բաժիններում:
 
Շարունակելի...»: