ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«Այսօր Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։
Անսկզբունք և անբարոյական իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքի շնորհիվ թշնամին գնալով դառնում է ավելի սանձարձակ: Ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը մուրճով ՀՀ-ի հպարտ քաղաքացիներին ապագա խոստացող վիժվածքն է։
Արցախը «գլխացավանք» է կարգախոսի կողմնակիցները և ջատագովները նոր պատերազմ, պատվազրկություն ու քաոս են բերում։ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող բանդան նորից ու նորից երկիրը կանխամտածված տանում է դեպի նոր պատերազմ, որպեսզի թիվ մեկ հողատուն «խաղաղություն» հաստատելու պատրվակի տակ Հայաստանի շահերը ոտնահարող նոր փաստաթղթեր ստորագրի։
Հայաստանի Հանրապետությունը երբեք այսպիսի ծնկաչոք վիճակում չի եղել․․․»։