|
Փոխարժեքներ
05 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը երկիրը տանում է դեպի ուկրաինական «Մայդանի» կրկնություն։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի Պետդումայում «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը։
«Ես հույս ունեմ եղբայրական հայ ժողովրդի ողջախոհության վրա առաջիկա խորհրդարանական ընտրություններում», - ասել է նա։
Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հարցերը Միրոնովը չորեքշաբթի օրը Մոսկվայում քննարկել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ։
«Մենք բոլորս գիտենք ասացվածքը՝ «Երկու աթոռի վրա միաժամանակ նստել հնարավոր չէ»։ Կամ Ռուսաստանը մեծ ներդրումներ է կատարում և էներգակիրները վաճառում է ցածր գներով, կամ եթե ցանկանում ես, գնում ես այնտեղ, որտեղ հեքիաթներ են պատմում, - նշել է Սերգեյ Միրոնովը՝ հավելելով հետևյալը․ «Բայց գիտե՞ք՝ ինչն է վախեցնում։ Սա բառացիորեն նույնն է, ինչ 2014 թվականին անում էին Կիևում, նույնը, ինչ արվել է Վրաստանում։ Նրանք ուզում են «Մայդան», ուզում են կրկնել այն, ինչ տեղի ունեցավ Կիևում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Արմեն Ռուստամյանը համաձայնել է իրավիճակի նման գնահատականի հետ։
«Փոխանակ ուրիշների սխալներից դասեր քաղելու՝ դուք ստիպված եք սովորել ձեր սեփական սխալներից։ Այո՛, այն ամենը, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, մտահոգիչ ազդակներ են, որոնք հուշում են, որ չի կարելի մոռանալ անցյալը, չի կարելի մոռանալ այն, ինչ իրականում մեզ կապում է։ Դրանք դարերով ձևավորված կապեր են, և դրանք չեն կարող պարզապես փոխվել», - ասել է Արմեն Ռուստամյանը։
«Ես հունիսի 7-ին հաջողություն եմ մաղթում եղբայրական հայ ժողովրդին։ Ցանկանում եմ, որ ճիշտ որոշում կայացվի։ Չգիտեմ՝ ինչ արդյունքով կավարտվեն ընտրությունները, բայց համոզված եմ, որ հայ ժողովուրդն, ամեն դեպքում, իր խոսքը կասի», - ընդգծել է Սերգեյ Միրոնովը։
Մանրամասն՝ տեսանյութում։