կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-25 21:47
Հասարակություն

Ֆեյքերի հետքերը տանում են ոչ միայն դեպի Փաշինյանի հետ կապված կառույցներ ու ՔՊ, այլև մի քանի այլ գործիչներ ու կուսակցություններ. Ն. Հոխիկյանը՝ նոր քրեական գործերի մասին

Ֆեյքերի հետքերը տանում են ոչ միայն դեպի  Փաշինյանի հետ կապված կառույցներ ու ՔՊ, այլև մի քանի այլ գործիչներ ու կուսակցություններ. Ն. Հոխիկյանը՝  նոր քրեական գործերի մասին
ՀՀ ԱԱԾ-ն ընթացք է տվել Ֆեյսբուքի ֆեյք էջերի ու կեղծ կայքերի հրապարակումների վերաբերյալ հաղորդմանը։ Առաջին փուլով բացահայտել ենք, որ այդ կայքերի մի մասը գրանցված են Նոյեմբերյանի բնակչի անունով։ Երեկ նրան ոստիկանություն են տարել։ Նա հրաժարվում է ընդունել մեղքը՝ նշելով, որ տվյալ կայքերը արդեն 2 տարի իրեն չեն պատկանում։
 
Ֆեյք ինդուստրիայի կծիկն սկսում է աստիճանաբար քանդվել, որոնց հետքերը տանում են ոչ միայն դեպի Նիկոլ Փաշինյանի հետ կապված կառույցներ ու ՔՊ, այլև մի քանի այլ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ։ Ամենազզվելին այն է, որ դրանց բոլորին պատվիրված է իրար դեմ հանել հայերին, տարածել ատելություն։
 
Նոր մանրամասներ ևս հայտնի են դառնում, այդ թվում պետական և իրավապահ պաշտոնյաների մասնակցության մասին, որոնց մասին առավել մանրամասն կհայտնեմ քրեական գործի ընթացքին զուգահեռ։
 
 
Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ