Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-12-12 13:28
Հասարակություն

Համազգայինի երևանյան գրասենյակը արցախցի երեխաների համար կազմակերպել էր այցելություն Սարյանի տուն-թանգարան

Համազգայինի երևանյան գրասենյակը արցախցի երեխաների համար կազմակերպել էր այցելություն Սարյանի տուն-թանգարան
Համազգայինի երևանյան գրասենյակը Հայաստանում հաստատված արցախցի երեխաների համար կազմակերպել էր այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։
 
«Համոզված ենք, որ սարյանական հիասքանչ գույները Հայրենիքը սիրելու և նվիրվելու նոր ճանապարհ կբացեն երեխաների մտապատկերում։ Հատկանշական էր, որ թանգարան այցելած երեխաների մեծ մասը նկարելու ձիրք ունեցող երեխաներ էին։ Գուցև նրանցից մեծ մասի համար այսօրը կողմնորոշիչ դառնա հետագայում մասնագիտությունն ընտրելու հարցում։
 
Այցի ավարտից հետո երեխաներին նվիրեցինք մատիտներ և նկարչական ալբոմներ»,- հայտնում է գրասենյակն իր ֆեյսբուքյան էջում։