Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից ներկայացված կրթության բարեփոխումների նախագիծը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել հայ հանրության շրջանում: «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը, որի առաքելությունը տասնամյակներ շարունակ եղել է ազգային կրթության և մշակույթի սերմանման ճանապարհով հայ ինքնության արմատավորումն ու պահպանումը: Մենք կենսափորձով գիտենք, թե ինչպես են հոգևոր ու մշակութային կռվանները կերտում հայ անհատին ու հանրությանը, և թե ինչպես է աշխարհաքաղաքացու դաստիարակությունն ու հոգեբանությունը հեռացրել մարդկանց սեփական ակունքներից` դատապարտելով աշխարհի մեծ օվկիանոսում ուծացվելու ճակատագրին: Հայոց կրոնի հայագիտական առարկաների նկատմամբ նոր իշխանությունների օրոք ձեռնարկված, այսպես կոչված, բարեփոխական քայլերը կասկածի տեղիք են տալիս դրանց ծրագրվածության ու որոշակի հետևողականության հարցում: Այդ կասկածն ավելի է խորանում ու ամրապնդվում վերջին շրջանում բացահայտված դրանց հեղինակների կողմից կասկածելի հիմնադրամների ու շրջանակների հետ համագործակցության պատճառով: Այս դեպքում խնդիրը ձեռք է բերում ազգային անվտանգության նշանակություն: Կարծում ենք, որ Հայաստանի իշխանությունները առանց հապաղելու հստակորեն իրենց գործնական դիրքորոշումը պետք է դրսևորեն միաժամանակ ցրելով այն կասկածները, որ կամա թե ակամա իրենք այս մութ գործընթացների հովանավորի դերում են: Ազգային ու պետական լուրջ մարտահրավերների առջև գտնվող երկիրը չի կարող գերակա չհամարել իր համար այն հարցը, թե ինչպիսի կրթություն ու դաստիարակություն պետք է ստանա իր երկրի ու պետության վաղվա զինվորն ու քաղաքացին:
Հայրենիքը սոսկ տարածք չէ, երկիր է, որի անվտանգությունը տարածքային ամբողջականությունն ու հոգևոր արժեքների պահպանումը անցյալի և ապագայի առջև մեր պարտականությունն է:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակ